Իսրայելում ընթացող ուսանողական երրորդ համաշխարհային խաղերի երկրորդ օրը մեր հավաքականից մրցահարթակ բարձրացավ ծանրորդ Վանիկ Ավետիսյանը, ով հանդես է գալիս 69 կգ քաշային կարգում: Պոկում վարժությունում նա ցույց տվեց 142 կգ ցուցանիշ եւ միայն անձնական ավել քաշի պատճառով հայտնվեց երրորդ հորիզոնականում: Հրում վարժությունում մարզիկը կարողացավ հաղթահարել 173 կգ կշռող ծանրաձողը: Այն հանրագումարում բերեց 315 կիլոգրամ, մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական: Քաշային այս կարգում Ռուսաստանն էր ներկայացնում մեր հայրենակից Սերգեյ Պետրոսյանը: Երկամարտի 311 կիլոգրամով (140+171) Եվրոպայի նախկին չեմպիոնը գրավեց հինգերորդ տեղը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ